«Գիտեմ զայրացած ես, դժվար է, բեռդ էլ ծանր է… անելիք շատ ունես, արածդ գործով կփակես բոլորի բերանը, կտաս բոլոր բամբասանքների հերքումը…». Տարոն Չախոյանը՝ վարչապետ Փաշինյանին

loading...

Տարոն Չախոյանն իր ֆեյսբոцքյան էջում կիսվել է նոր գրառումվ՝ որտեղ անդրադարձել է վարչապետ Փաշինյանի այսօրվա տեսաուղերձին։ Գրառման մեջ մասնավորապես ասվում է.

Բարև վարչապետ, գիտեմ զայրացած ես, դժվար է… գիտեմ, մարտահրավերները շատ են, շատ են սադրողներն ու դավաճանները, շատ են թակարդ լարողները, անտեղի քարկոծողները… անգամ երբեմնի մտերիմներդ են դավաճանում վերջին տականքի նման:

Գիտեմ, ծանր բեռ ես դրել ուսերիդ … չհասկացողները կասեն ամբողջ աշխարհում է էս վիրուսը տարածված, գրեթե բոլոր՝ անգամ զարգացած երկրներում է էս վիճակը… չէ, էս վիճակը չէ, այլ երկրներում այսքան անհայրենիք չկա, նեղ ու օրհասական պահին պետության հիմքե

րը խարխլող չկա, այսքան դավաճան չկա, միայն սեփական ստամոքսը լցնելու մասին մտածող այսքան սրիկա չկա, այսքան ստահոդ լուրեր ու բամբասանքներ տարածող չկա…

Հերքու՞մ, ի՞նչ հերքում … դեռ երեկ ասեցի, ամեն մի խոհանոցային խոսակցությանը պետք չէ անդրադառնալ, ամեն մի բամբասանքչի լաչակավորի ասած պետք չէ կարևորել, ամեն մի անհայրենիքի, ով փորձում է ստահոդ լուրերով փրկել սեփական կաշին, պետք չէ լսել ու արժևորել…

Անելիք շատ ունես, արածդ գործով կփակես բոլորի բերանը, կտաս բոլորի պատասխանը, արածդ գործով կապացուցես բոլորին քո ճշմարտացիությունը, արածդ գործով կամրագրես դեռևս հեղափոխության օրերին հնչեցրած գաղափարներն ու նպատակաները, արածդ գործով էլ կտաս բոլոր բամբասանքների հերքումը:

Դեռ շատ ու երկար աշխատանք է սպասվում… երկար տարիներ ապականվել են վեհ գաղափարներ, ոտնահարվել են սրբություններ… հա, հեղափոխությունը նաև մեր գլուխներում պետք է լինի, պետք է մարդկանց սովորեցնել առաջինը մտածել պետության, երկրի, ազգի ու հարենիքի շահի մասին, հետո նոր սեփական ստամոքսի… բայց հեշտ չի լինի, երկար ու ձիգ պրոցես է, բեռդ էլ ծանր է, բայց Հայաստան երկիրն ու հայ ազգը արժանի է դրան, պետք է անել…

Պետք է անել, տեր կանգնել էս երկրին, փրկել ու զերծ պահել էս երկիրը անհայրենիք դավաճաններից, նախկին թալանչիներից, կոռումպացված նախկին պաշտոնյաներից, ստահոդ լուրեր տարածողներից, բանակը ազգի դե հանող մարդակերներից…

Այո, անելու ենք, արժանապատիվ ապագա ենք կերտելու եկող սերունդների համար ու մեծ ժառանգություն ենք թողնելու… Մի օր ես էլ չեմ լինի, դու էլ չես լինի, գրառումս կարդացողն էլ, բայց հարցը նրանումն է, թե ինչ ժառանգություն կթողնենք մեզնից հետո, ինչպես կհիշեն մեզ, պատմության գրքերում ինչպես կհիշատակվենք… այ սա է ամենամեծ հարստությունը…

Այո, պայքարելու ենք ու երկիր ենք շենացնելու, հեշտ չի լինելու, բայց անելու ենք… և այդ մեկ մարդը դու՜ ես, և այդ մեկ մարդը ես եմ…

loading...

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*