Ահա, թե ինչպիսին է Հայկ Պետրոսյանի ընտանիքը և ինչու է նա սափրել գլուխը

loading...

Կան մարդիկ, որ անկախ կյանքի դժվար հանգամանքներից ու ստեղծված իրավիճակից, միշտ փորձում են դրականը քաղել և գոհ լինել ունեցածից։

Կամերային երաժշտական թատրոնի դերասան Հայկ Պետրոսյանը թերևս պատկանում է դրանց դասին։ Ինքնամեկուսացման այս շրջանում, եթե ոմանք անդադար բողոքում են ու տանը ձանձրանում, Հայկ Պտրոսյանը նշում է, որ տարատեսակ զբաղմունքներով կարողանում է լցնել առօրյան եւ չի էլ հասցնում ձանձրանալ այս օրերին։

«Առանց աշխատանքի չեմ մնացել. շարունակում ենք աուդիոգրքեր հնչյունավորել: Բացի այդ, բախտի բերմամբ մենք մեծ այգի ունենք, որտեղ հողագործությամբ եմ զբաղվում: Այս շրջանը մարդիկ կարող են օգտագործել ինքնակրթության, աուդիոգրքեր լսելու եւ այլնի համար»,-նշել է Հայկը:

Դերասանը նշել է, որ այս ընթացքում որոշել է ևս մեկ բան անել, որը տնից դուրս գալու և աշխատանքի գնալու պարագայում այդքան էլ հնարավոր չէր լինի։ Նա սափրել է մազերը, որպեսզի դրանց որակը լավանա։ Հայկը նշում է․

«Մազերի կարճ կտրվածք ունենալը կամ ճաղատ լինելն ինձ համար մի ուրիշ երեւույթ է, կարծես նոր ծնված լինեմ, ինձ ավելի թեթեւացած եմ զգում: Մեծ դժվարություն է երկար մազ ունենալը»։

Դերասանի երեխաներըհետաքրքիր ձևով են արձագանքել հայրիկի ճաղատ լինելուն։ Նրա խոսքերով փոքր որդին սկզբում չի ճանաչել նրան, այնուհետև ժպիտով է դիմավորել, իսկ ավագ որդին ցանկացել է ինքն էլ քաչալանալ։

Հայկը որոշել է առաջիկա օրերին սոցցանցային իր էջերի միջոցով առցանց համերգ կազմակարեպել, որի ընթացքում կկատարի ժողովրդական, աշուղական, երեւանյան ֆոլկ երաժշտություն, ինչպես նաև պոեզիայի ժամեր։

Ի հավելում դերասանը նշում է․ «Գիտեմ, որ շատերի համար այսօր դժվար է, բայց մեր ազգն այնպիսի դժվարություններ է տեսել, որ սա համեմատելի չէ: Եթե ասում ենք՝ դժվար է, առաջինը հիշենք սահմանին կանգնած զինվորի մասին, եւ ուժ կհավաքենք այս դժվարությունը հաղթահարելու համար»:

loading...

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*