Ահա թե ինչպիսի արտակարգ իրավիճակ է հենց հիմա Հյուսիսային պողոտայում

loading...

Հայերի հնարամտության և աննկուն ոգու մասին խոսվել է քանիցս. դա ո՛չ նորություն է, ո՛չ գաղտնիք: Մինչ շատերը համակարգիչների դիմաց՝ տանը, մի մասը ստիպված աշխատանքի գնալիս, մյուսներն էլ պարզապես ժամանակը հետաքրքիր անցկացնելու համար օրեր են մաշում՝ քննարկելով մեր տարածաշրջանում վիրուսի տարածման սցենարային զարգացումները, ոմանք պարզապես վայելում են կյանքը:

Քիչ առաջ գրող, լրագրող Արթուր Հայրապետյանն իր էջում մի գեղեցիկ, ուշագրավ և միայն դրական ու ուրախալի զգացողություններ պարգևող մի հոլովակ, որը առիթ է ունեցել նկարել այսօր երեկոյան՝ Հյուսիսային Պողոտայում:

Ա. Հայրապետյանը հոլովակը վերնագրել է «Արտակարգ երկիր Հայաստան»: Հոլովակում երևում է, թե ինչպես են Հյուսիսային պողոտայի մի անկյունում իրար հետ աշխույժ շալախո պարում երկու քաղաքացի:

Պարային զույգն այնքան ներդաշնակ ու գեղեցիկ է հնչող երաժշտության ներքո, որ դիտողի տրամադրությունն ակամայից բարձրանում է: Ակտիվ պարող երիտասարդը Մհեր Եղիազարյանն է:

Այս օրերին հենց այսպիսի տրամադրությունն է պակասում:

loading...

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*