ՈԴ-ում ՀՀ դեսպանություն հայտարարություն է տարածել

loading...

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հայտնում է, որ վերջին օրերին դեսպանությունը տեղեկատվություն է ստանում այն մասին, որ դիվանագիտական հաստատության անունից համացանցի տիրույթում, մասնավորապես` Telegram –ի հարթակում, անանուն օգտատերի կողմից առաջին անհրաժեշտության պարագաների (դիմակների, ախտահանիչ լուծույթների և այլն)

ձեռքբերման պատվերներ են ներկայացվում և առաքման ծառայությանը փոխանցվում է դիվանագիտական հաստատության հասցեն«Նշյալ «պատվերներն» վերոնշյալ հարթակում ուղարկվում է @RadioArmeniaNews անունով գրանցված օգտատիրոջ կողմից։Հորդորում ենք չվստահել նշյալ հասցեից ստացվող նամակներին՝ միաժամանակ ընդգծելով, որ դեսպանությունը նման ճանապարհով պատվերի որևէ հայտ չի ներկայացնում։

Փաստի առնչությամբ իրականացվում են համապատասխան աշխատանքներ։Նշյալ օգտատիրոջ գործողություններից տուժած կազմակերպություններին և անհատներին, այդ թվում՝ revanigol@yandex.ua հասցեատիրոջը կոչ ենք անում կապ հաստատել դեսպանության հետ (+7 495 628 55 56, info@armem.ru)»,- ասված է դեսպանության ֆեյսբուքյան հրապարակման մեջ։

ԼուրերՀետաքրքիրՊոլիտիկա

loading...

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*